Ֆինլանդիայի 2 բնակիչ ռեկորդային ջեքփոթ է շահել

17:57   17 Դեկտեմբեր 2017    158

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆինլանդայի 2 բնակիչ, որոնց անունները դեռեւս հայտնի չեն, ազգային վիճակախաղում ռեկորդային ջեքփոթ է շահել, որի արդյունքները վիճակախաղի կազմակերպիչ «Վեյկաուս» պետական ընկերությունը հրապարակվել է դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան:

«Ֆինլանդիայում 14,4 մլն եվրոյի ջեքփոթի ռեկորդային գումարը միմյանց միջեւ կկիսեն 2 մարդ: Շահող թվերն էին՝ 3, 4, 17, 28, 31, 37, 39»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ազգային վիճակախաղում նախորդ ռեկորդային շահումը գրանցվել էր այս ամռանը, երբ 14,2 մլն եվրո գումարը բաժանվել էր 50 հաղթողների միջեւ:

Ազարտային խաղերը, վիճակախաղերը, խաղատները, խաղային ավտոմատները Ֆինլանդիայի տարածքում թույլատրված են, բայց 100 տոկոսով պետության մենաշնորհն են: Այս բիզնեսը վարում է միակ, ամբողջությամբ պետական «Վեյկաուս» ընկերությունը: Այսպիսի խաղերից ամբողջ շահույթը մուտք է արվում երկրի պետական բյուջե սոցիալական ծրագրերի, առողջապահության եւ բարեգործական կարիքների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները