Հռոմի Պապը ցանակնում է փոխել «Հայր մեր» աղոթքի տեքստը

21:46   08 Դեկտեմբեր 2017    628

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ «Հայր Մեր» աղոթքի տեքստում պետք է որոշակի փոփոխություններ մտցնել։

Իր կոչը հովվապետը բացատրել է նրանով, որ իրեն դուր չեն գալիս աղոթքի առանձին տողեր անգլերենով և մի քանի այլ լեզուներով արված աղոթքի թարգմանության մեջ։ Նրա կարծիքով՝ սխալ ներկայացման պատճառով կարելի է եզրակացության գալ, որ «Աստված է ընտրում՝ մեզ գցի՞ փորձության մեջ թե ոչ»։

«Դա լավ թարգմանություն չէ, քանի որ ակնարկ է անում այն բանին, որ Աստված տանում է փորձության»,-ասել է Հռոմի պապը։

Նա մատնացույց է արել Ֆրանսիայի օրինակը, որտեղ հասցրել են շտկել աղոթքի տեքստը, որպեսզի հատվածը հնչի այսպես. «Թույլ մի՛ տուր ենթարկվենք փորձության»՝ թողնելով պատասխանատվությունը մարդու որոշման, այլ ոչ թե Աստծու վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները