Չինացիները Honda-ին կօգնեն արհեստական ինտելեկտի մշակումներում

21:02   08 Դեկտեմբեր 2017    382

Honda ընկերությունը չինական SenseTime սթարթափի հետ համաձայնագիր է ստորագրել, որի շրջանակում ընկերությունները կզբաղվեն ինքնակառավարվող ավտոմեքենաների համար արհեստական ինտելեկտի մշակումներով եւ բարելավմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճապոնական ավտոարտադրողը նշել է, որ SenseTime-ի հետ համատեղ աշխատանքը նախատեսում է սթարթափի ալգորիթմների օգտագործում շարժվող օբյեկտների տարբերակման համար՝ վտանգների կանխատեսման եւ քաղաքում անվարորդ մեքենաների գործողությունների ծրագրման հետ:

Honda-ի եւ SenseTime-ի համագործակցությունը չի սահմանափակվի ավոմոբիլային ճյուղով: 2 ընկերությունները կզբաղվեն նաեւ ռոբոտաշինությամբ:

SenseTime ընկերության արժեքը ներկայումս կազմում է մոտ միլիարդ դոլար: Սթարթափի ներդրողներից մեկն է Qualcomm պրոցեսորներ արտադրողը: Honda-ից բացի, SenseTime-ի հաճախորդներից են նաեւ Xiaomi-ն, Huawei-ն, NVIDIA-ն եւ UnionPay-ը:

Ավելի վաղ Honda ընկերությունը ներկայացրել էր ավտոպիլոտով եւ արհեստական ինտելեկտով հագեցած 2 նախատիպ՝ Sports EV-ն եւ Urban EV-ն: Այս կոնցեպտների սերիական տարբերակները կհայտնվեն համապատասխանաբար՝ 2020 եւ 2019 թվականներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները