Բրիտանացին հանուն լայքերի գլուխը «ցեմենտել» է միկրոալիքային վառարանում

21:28   08 Դեկտեմբեր 2017    343

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Birmingham Mail»-ին, Մեծ Բրիտանիայի բնակիչը հանուն սոցցանցերում լայքերի որոշել է ստեղծել «քառակուսի գլխի» էֆեկտ և խրվել-մնացել է միկրոալիքային վառարանի մեջ։

Մտածածն իրագործելու համար բրիտանացին կիրառել է ցելյուլոզային զանգված՝ հիդրոմեկուսացման համար։ Նա դրանով է լցրել վառարանը՝ անհրաժեշտ ձև ստանալու համար, որից հետո այնտեղ է մտցրել գլուխը և գիտակցել, որ խրվել է. զանգվածը սառել է ավելի արագ, քան նա ակնկալել է։

Տղամարդու ընկերները 1.5 ժամ փորձել են նրան ազատ արձակել, սակայն կարողացել էն միայն ձողիկ հասցնել բերանին, որպեսզի նա շնչահեղձ չլինի։ Դրանից հետո նրանք շտապօգնություն են կանչել, որն իր հերթին դիմել է հրշեջներին։

Միջադեպից հետո հրշեջ ծառայության թվիթերյան պաշտոնական էջում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ հրշեջները տպավորված չեն «պրանկերի հումորի զգացումից», քանի որ 5 հրշեջներ 1 ժամ անցկացրել են նրան ազատ արձակելու վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները