ԿԺԴՀ-ն անվանել են «մարդու իրավունքների ամրոց»

19:47   09 Դեկտեմբեր 2017    398

Հյուսիսային Կորեայի Հասարակական գիտությունների ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտը հրապարակել է պաշտոնական հաշվետվությունը, որում երկիրն անվանել են «մարդու իրավունքների ամրոց», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԿԺԴՀ-ն երկիր է, որտեղ մարդու իրավունքները հստակ պաշտպանված են, և պաշտպանությունը հաջողությամբ իրագործվում է գործնականում, քանի որ աշխատավոր զանգվածի ժողովրդավարական ազատությունը և իրավունքները հնարավորինս պաշտպանված են», -ասվում է հաշվետվությանության մեջ:

Նշվում է նաև, որ փաստաթղթի հեղինակները ԱՄՆ-ին մեղադրել են մարդու իրավունքների երկակի ստանդարտների մեջ, քանի որ Վաշինգտոնը «մեղադրում է» այլ երկրներին խախտումների մեջ՝ միևնույն ժամանակ անտեսելով դրանք իրենց երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները