Բրիտանիայում կարծում են, որ կարող են փոխել Brexit-ի մասին համաձայնագիրը

20:46   09 Դեկտեմբեր 2017    258

Բրիտանացի ընտրողներն իրավունք ունեն հերթական համընդհանուր ընտրությունների ժամանակ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով համաձայնագրում փոփոխություններ պահանջել, եթե այն իրենց դուր չգա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իրավիճակը վերահսկելու է բրիտանացի ժողովուրդը։ Մինչեւ հաջորդ ընտրությունները ԵՄ օրենսդրությունն ու ԵՄ-ի հետ այլ համաձայնագրերը կդադարեն գերակայել բրիտանական օրենսդրության նկատմամբ։

Եթե բրիտանացի ժողովրդին դուր չգա համաձայնագիրը, որը մենք քննարկել ենք ԵՄ-ի հետ բանակցություններում, ապա այդ համաձայնագիրը թույլ է տալիս ապագա կառավարությանը հրաժարվել գործարքի իրացման գծից»,- ասել է նախարարը։

Գոուվի խոսքով՝ անցումային շրջանի ավարտին, որը կլինի Brexit-ից հետո, Մեծ Բրիտանիան լիակատար ազատություն կունենա միասնական շուկայի եւ մաքսային միության մասին ԵՄ օրենսդրությունից հրաժարվելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները