ICAN-ի ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել

21:18   09 Դեկտեմբեր 2017    240

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է միանան Միջուկային զենքի արգելման մասին համաձայնագրին, որն ընդունվել էր ՄԱԿ-ում հուլիսին։ Այս մասին ասել է Միջուկային զենքի արգելման միջազգային կազմակերպության (ICAN) ղեկավար Բեատրիս Ֆինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականությունը ենթադրում է հստակ նպատակ, որն է՝ աշխարհ, առանց միջուկային զենքի։ Ես ակնկալում եմ, որ դաշինքի անդամները եւ գլխավոր քարտուղարը մեզ ցույց կտան, որ իրոք աշխատում են այն ուղղությամբ, որ հասնեն այդ նպատակին»,- նշել է Ֆինը։

Նրա խոսքով՝ դրամական մրցանակը՝ մոտ 1,1 մլն դոլար, ուղղված կլինի նոր կազմակերպության ստեղծմանը, որը կկոչվի «Հազար օրվա հիմնադրամ», որը առաջիկա 3 տարվա ընթացքում կաշխատի այն բանի համար, որ աշխարհի բոլոր երկրները ստորագրեն եւ վավերացնեն Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը։ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ դեռեւս չի ստորագրել փաստաթուղթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ   ICAN  


Վերնագիրի այլ պիտակները