Թայվանի բնակիչները հոռետեսորեն են գնահատել 2017 թվականը

22:21   09 Դեկտեմբեր 2017    300

Թայվան կղզու բնակիչները որպես 2017 թվականի առանցքային բառ են ընտրել «անորոշ, աղոտ» նշանակող հիերոգլիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 90 հազար մարդ։ Նրանք ընտրել են 52 հիերոգլիֆներից մեկը։ Յուրաքանչյուր 7-րդ մասնակից ընտրել է «անորոշ» բառը։

Առաջին հնգյակում են հայտնվել «աշխատանք», «անհանգստություն», «քաոս» եւ «դատարկություն» բառերը։

«Դատելով ամեն բանից՝ Թայվանի բնակչությունը մտահոգվում է իր ապագայի մասին»,- մեջբերում է գործակալությունը Մշակութա-գեղարվեստական ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Ֆեն Ցիտայի խոսքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները