Ամերիկացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

22:33   09 Դեկտեմբեր 2017    294

Մզկիթը պղծած ամերիկացուն դատապարտել են 15 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած տարվա հունվարին Մայքլ Վոլֆը մաչետեով կոտրել է Ֆլորիդա նահանգի Թայթուսվիլ քաղաքում գտնվող Մասջիդ ալ-Մունին մզկիթի ճակատամասի ջահերը և պատուհանները, մուտքի դռան մոտ մի կտոր խոզի յուղ է նետել:

Հանցագործի գործողությունները նկարահանվել են հսկող տեսախցիկներով, Վոլֆին այլ բան չի մնացել, քան խոստովանել մեղքը: Դատարանը նրա գործողություններում ատելության հողի վրա հանցագործություն է տեսել, ինչը ծանրացուցիչ հանգամանք է:

Ավլի վաղ տղամարդը բազմիցս տարբեր ժամկետներով ազատազրկվել է գողության, թմրանյութեր ապօրինի պահելու և այլ հանցանքների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները