Իրաքում հայտարարել են, որ բոլոր մուսուլմանները կարող են հանգիստ

10:24   10 Դեկտեմբեր 2017    346

Իրաքը հայտարարել է իր տարածքում ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի վերջի մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին ասվում է այդ երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի և Իրաքի զինված ուժերի դեկտեմբերի 9-ի հայտարարություններում:

Իրաքի զինված ուժերի հայտարարության մեջ նշված է, որ այսօրվանից Իրաքն ամբողջովին ազատագրվել է ԴԱԻՇ-ից:

«Մեր ուժերը լիովին վերահսկում են իրաք-սիրիական սահմանը, այդ պատճառով ես հայտարարում եմ ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի վերջի մասին:

Մեր թշնամին ուզում էր սպանել մեր քաղաքակրթությունը, բայց մենք հաղթեցինք միասնության և վճռականության շնորհիվ»,- հայտարարել է ալ-Աբադին Բաղդադում մամլո ասուլիսի ժամանակ:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: ԴԱԻՇ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները