Հռոմում 7 միլիոն խաղալիք ու սուրբծննդյան զարդեր են բռնագրավել

11:24   10 Դեկտեմբեր 2017    340

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրի Ֆինանսական Գվարդիայի ուժերի կողմից ավելի քան 7 միլիոն խաղալիք ու սուրբծննդյան զարդեր են բռնագրավել Իտալիայի մայրաքաղաքում:

Գործողության ընթացքում, որը հանգեցրել է 10 միլիոն եվրոյի տոնական ապրանքների առգրավմանը, ձերբակալվել է Չինաստանի 6 ձեռնարկատեր:

Հետախուզությունը, որի նպատակն էր առողջության համար վտանգավոր տոնական արտադրանքի ու դրա՝ Իտալիա ներմուծման դեմ պայքարը, սկսվել է Հռոմում այդ հուշանվերների վաճառքով զբաղվող փողոցային առեւտրականների ու փոքր վաճառատների խուզարկություններով: Ավելի ուշ իրավապահները անհայտ ծագման ապրանքների ավելի խոշոր չափաքանակի հետքի վրա են դուրս եկել եւ մի քանի պահեստ հայտնաբերել, որոնցում պահվել են խաղալիքները, որոնք մուլտֆիլմի սիրելի հերոսների կերպարներչ ունեին:

Անցկացված հետաքննությունը պարզել է, որ խաղալիքները պատրաստված են եղել փչացած ու չափազանց փխրուն պլաստիկից, որը կարող էր վտանգավոր լինել երեխաների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները