Ռոքեր Քրիս Ռին հոսպիտալացվել է բեմի վրա ուշագնաց լինելուց հետո

16:36   10 Դեկտեմբեր 2017    132

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, Բլյուզ ոճի հայտնի բրիտանացի կատարող Քրիս Ռին ուշագնաց է եղել Օքսֆորդում համերգի ժամանակ:

Ականատեսների պատմելով՝ երգերից մեկի կատարման ժամանակ Ռին անսպասելիորեն բռնվել է բարձրախոսից ու հետո ընկել բեմի վրա: Դրանից անմիջապես հետո նրան հիվանդանոց են տեղափոխել:

Այժմ բժիշկները երաժշտի վիճակը կայուն են գնահատում: Հայտնի է, որ նախորդ տարի Ռին սրտի կաթված էր տարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները