Գիտնականններին շփոթեցրել է «Երկրի աղմուկը»՝ օվկիանոսի խորքից

18:19   10 Դեկտեմբեր 2017    142

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին, երկրաֆիզիկոսները ստորգետնյա սեյսմաչափի օգնությամբ ձայնային անոմալիաներ են արձանագրել, որոնք առաջանում են օվկիանոսի հատակի ազառ տատանումներից:

Պարզվել է, որ դրանց լսելիությունը 10 հազար անգամ ցածր է մարդու ականջի ընկալման նվազագույն շեմից: Այդ երեւույթն առաջին անգամ արձանագրվել է 1998-ին, սակայն մինչ այժմ հստակ չէ դրա առաջացման պատճառը:

Մասնագետներն ընդգծում են, որ «աղմուկը» լսելի է նաեւ սեյսմիկ ակտիվության զրոյական աստիճանում: Գիտնականները ենթադրում են, որ «աղմուկը» կարող է առաջանալ կամ մթնոլորտի եւ երկրակեղեւի ձայնային ռեզոնանսի պատճառով, կամ օվկիանոսային ալիքների եւ կարծր մակերույթի փոխադարձ շփումներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները