Միլիարդատերը բացատրել է, թե ինչու բիթքոինը կփոխարինի ոսկուն

19:56   10 Դեկտեմբեր 2017    303

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ներդրող Քեմերոն Ուինքլվոսը, որն առաջին գաղտնարժութային միլիարդատերերից է, գնահատել է բիթքոինի հեռանկարները:

Ըստ նրա՝ գաղտնարժույթը կթանկանա առնվազն 20 անգամ եւ մրցակից կդառնա ոսկուն:

«Մենք կարծում ենք, որ բիթքոինը կփոխարինի ոսկուն: Սա միայն սկիզբն է: Մենք որոշակիորեն չենք հրաժարվելու դրանից», - Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Ուինքլվոսը:

Միլիարդատերը բիթքոինը ոսկուց ավելի գրավիչ է համարում, քանի որ գաղտնարժույթը «ձեռք է բերվել» հմակարգիչների բազմաթիվ բարդ հաշվարկների օգնությմաբ, ոսկուց ավելի շարժուն է եւ այն բաժանելն ավելի հեշտ է:

2013-ին Քեմերոն ու Թեյլոր Ուինքլվոսները ձեռք բերեցին բիթքոինի ողջ համաշխարհային պահոցի մեկ տոկոսը՝ 11 միլիոն դոլարով: Այդ պահից ի վեր գաղտնարժույթի արժեքը բարձրացել է համարյա 100 անգամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները