«Իմպիչմենտի համար երթի» մասնակիցները ուղեւորվել են Սաակաշվիլու մոտ

20:23   10 Դեկտեմբեր 2017    226

Կրեշչատիկայում հանրահավաքից հետո, դեկտեմբերի 10-ին Կիեւում տեղի ունեցած «Իմպիչմենտի համար երթի» մասնակիցների մի մասը եկել է Փառքի հրապարակ, որտեղ ժամանակավոր մեկուսարանում գտնվում է Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուխ» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակցիայի մասնակիցները գոռում են «Միշային ազատ արձակել, Պորոշենկոյին՝ քնատախտամածին», «Միշային ազատություն», «Միշա մենք քեզ հետ ենք», «Ոստիկանությունը ժողովրդի հետ է» եւ այլն:
Բացի այդ, Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը Անկախության Մայդանի բեմից հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունը «հատել է կարմիր գիծը»:

«Մենք ուզում ենք մարդիկ ավելի լավ ապրեն, քան վերջին 4 տարիներին: Պորոշենկոն շատ բան էր խոստացել: Միգուցե նա ուզում էր անել, բայց չկարողացավ: Քաղաքականությունը բիզնես չէ, մարդիկ ապրանք չեն», - ասել է Սանդրան:

«Նրանք հատել են կարմիր գիծը», - հավելել է նա: Նա նաեւ նշել է, որ Ուկրաինային փոփոխություններ են պետք: «Առանց Միխայիլի դժվար է, բայց նա ասել է չհանձնվեք», - ասել է Սանդրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները