84-ամյա ամերիկացին սպանել է անօրինական կերպով իր տուն ներխուժած տղամարդուն

20:54   10 Դեկտեմբեր 2017    209

Կորեայի պատերազմի վետերան, 84-ամյա Դոն Լուտցը Պիտսբուրգում գտնվող իր տանը գիշերը անօրինական կերպով ներխուժած երկու տղամարդկանցից մեկի վրա կրակել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուտցը, ով բարձի տակ լիցքավորված զենքով է քնում է, արթնացել է կոտրված ապակիների ձայներից:

Նա վեր է կացել անկողնուց եւ տեսել է իր վրա հարձակվել պատրաստվող տղամարդկանցից մեկին: Նա մարտի է բռնվել երկրորդ կասկածյալի հետ, որը հետո դուրս է եկել տնից:

Ավելի ուշ պարզվել է, որ սպանված Դենիս Մերկադանտեն Լուտցի զարմուհու ամուսինն էր: Լուտցին հարցաքննել են: Դեռ պարզ չէ՝ արդյոք կրակելու պահին նա ճանաչել է ազգականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները