Գերմանիայում մի քանի օդանավակայաններ չեղյալ են հայտարարել չվերթները

21:02   10 Դեկտեմբեր 2017    279

Գերմանիայում մի քանի օդանավակայաններ եղանակային պայմանների պատճառով չեղյալ են հայտարարել չվերթները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ողջ օրվա ընթացքում չվերթների ուշացումներ ու չեղարկումներ են եղել:

Օրվա առաջին կեսին 267 չվերթ է չեղյալ հայտարարվել, հարյուրից ավել չվերներ ուշացել են: Օդանավակայանի ներկայացուցիչը իրավիճակը «դրամատիկ» է անվանել:

Ըստ dpa գործակալության՝ Քյոլն/Բոնն օդանավակայանում 10 չվերթ չեղարկվել է, Դյուսելդորֆի օդանավակայանում ժամանումները եւ թռիչքները ժամանակավորաես դադարեցվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները