Օտտավայի բնակչուհին բոլոր ավտոբուսների վարորդներին շոկոլադ կբաժանի

21:13   10 Դեկտեմբեր 2017    222

Օտտավայի բնակչուհի Ֆորեստ Ատկինսոնը մտադիր է մինչեւ Սուրբ Ծնունդը, որը Հյուսիսային Ամերիկայում նշվում է դեկտեմբերի 25-ին, մայրաքաղաքի բոլոր ավտոբուսների 1,8 հազար վարորդներին մեկական շոկոլադ բաժանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շոկոլադին աղջիկը կցում է նաեւ տոնական բացիկ, որն ինքուրույն է պատրաստել:

Ատկինսոնը աշխատում է հիվանդ եւ դժվարաշարժ մարդկանց հետ եւ ամեն օր առավոտյան եւ երեկոյան ավտոբուսներից է օգտվում՝ իր հիվանդներին հասնելու համար:

Շոկոլադների մասին գաղափարը նրան հուշել է Անդրե անունով այդ հիվանդ մարդկանցից մեկը, որն անցյալ Սուրբ Ծնունդին մահացել է:

Այս տարի Ատկինսոնը դիմել է շոկոլադ արտադրող հայտնի ընկերության ներկայացուցչությանը, որպեսզի նրան ավտոբուսի վարորդների համար քաղցրավենիքի զեղչ անեն:

Սակայն ընկերությունն իրեն զեղչ չի արել, այլ 1,8 հազար շոկոլադն ուղարկել է անվճար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Օտտավա  


Վերնագիրի այլ պիտակները