Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին

21:38   10 Դեկտեմբեր 2017    225

Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլին դատի է տվել Լուցենկոյին, քանի որ գլխավոր դատախազն իրավունք չուներ հրապարակել նախադատական քննության նյութերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կալանքի տակ գտնվող Սաակաշվիլիի կողմնակիցները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմպիչմենթի երթ են իրականացրել, որին հաջորդել է հանրահավաքը Կիևի Անկախության հրապարակում, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները