Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

22:53   10 Դեկտեմբեր 2017    306

Մոսկվա-Ցյուրիխ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շտուտգարտում անկարգապահ ուղևորուհու պատճառով, որը շամպայն էր պահանջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը ռուսական ծագմամբ Շվեյցարիայի 44-ամյա քաղաքացուհու մասին է, որը թռչում էր բիզնես դասով: Նա բարձր ձայնով գոռալով ալկոհոլ էր պահանջում:

Անձնակազմի անդամները որոշել էին մերժել նրա այդ խնդրանքը, ինչին կինը ագրեսիվ է արձագանքել: Դրանից հետո օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել Շտուտգարտի օդանավակայանում, որտեղ կնոջը դիմավորել է ոստիկանությունը:

Ոչ ճիշտ վարքագծի համար ուղևորուհին ստիպված է եղել 5000 եվրո: Նա ամենայն հավանականությամբ ստիպված կլինի վճարել չնախատեսված կանգառի ծախսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները