ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հրվ. Կորեան սկսել են համատեղ զորավարժությունները

10:02   11 Դեկտեմբեր 2017    343

ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան սկսել են երկօրյա համատեղ ռազմածովային զորավարժությունները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչությունները:

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները համակարգչային մոդելավորման միջոցով կմշակեն նավերի միջեւ տեղեկությունների փոխանակումը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման պայմաններում:

Ճապոնիայի եւ Կորեական թերակղզու մերձակայքի ջրերում անցկացվող զորավարաժանքներին մասնակցում են վաղ հայտնաբերման համակարգրերով հագեցած ամերիկյան Stethem ավիակիրը, հարավկորեական «Սոե Յու Սոնյոնը (Ryu Seong-yong — DDG-993), ինչպես նաեւ ճապոնական «Տյոկայը»:

Դեկտեմբերի 4-ից 8-ը ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան անցկացրել էին ՌՕՈՒ-ի Vigilant AC վարժանքները: Դրանք պատմության մեջ ամենախոշորն էին, որոնց մասնակցել էին մոտ 230 օդանավեր, այդ թվում՝ ամերիկյան F-22 6 անտեսանելի կործանիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ճապոնիա   Հրվ.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները