Գերմանական ընկերություններին կասկածում են սուզանավի կործանման մեջ

11:37   11 Դեկտեմբեր 2017    231

Գերմանական 2 ընկերություններ՝ Ferrostaal-ը եւ EnerSys-Hawker-ը, հնարավոր է, մասնակցություն ունեն արգենտինական «Սան Խուան» սուզանավի աղետին:

Bayerischer Rundfunk-ը (BR) հայտնում է, որ սուզանավի հիմնանորոգման ժամանակ ընկերություններն իբր կաշառք են տվել եւ չեն փոխանցել կատարած աշխատանքների մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ի թիվս այլոց, ինչպես պնդում է BR-ն, նավում փոխարինվել են նաեւ մարտկոցները: Հավանաբար, հենց այս մարտկոցներն են դարձել սուզանավի կործանման պատճառը: Նոյեմբերի 15-ին նավի հետ կապն ընդհատվելուց կարճ ժամանակ առաջ, սուզանավից հայտնել էին կարճ միացման եւ հրդեհի մասին: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, ծովի ջուրն էր, որը մարտկոցների մեջ էր հայտնվել շնորկելի միջոցով (սուզանավում օդ հավաքելու սարք): Հայտնել էին նաեւ, որ մարտկոցները շարքից դուրս են եկել, սակայն սուզանավը սկզբում ջրի տակ շարժումը շարունակել է:

Ferrostaal-ի կենտրոնակայանը գտնվում է Էսենում, EnerSys-Hawker-ի կենտրոնակայանը՝ Խագենում: BR-ի տեղեկություններով՝ նրանց հետ պայմանագիր է կնքվել մարտկոցների 964 տարրերի մատակարարման մասին: Գործարքն արժեր 5,1 մլն եվրո: «Կասկածներ կան, որ փոխարինելու համար մատակարարված մարտկոցները մասամբ կամ ամբողջությամբ որակի ստանդարտներին չեն համապատասխանել: Մենք նաեւ չգիտենք, թե դրանք որտեղից են մատակարարվել՝ Գերմանիայից, թե այլ երկրից: Այս պատճառով ցանկանում ենք իմանալ, թե տեղում ինչ ինժեներներ են աշխատել, եւ ով է ստորագրել վերանորոգման ավարտի մասին թուղթը»,- հայտարարել է Արգենտինայի խորհրդարանի արտասահմանյան գործերով կոմիտեի նախագահ Կոռնելիա Շմիդտ-Լիրմանը

Hayatsk.info

Հեշթեգներ: San-Xuan  


Վերնագիրի այլ պիտակները