Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե աշտարակներից մեկը. VIDEO

12:15   11 Դեկտեմբեր 2017    250

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե կառույցներից բուդդայական տաճարը:

Հրդեհը բռնկվել է Սիչուան նահանգի հարավարևմտյան շրջանում գտնվող վանական համալիրում: Աշտարակը փրկել չի հաջողվել: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է բոցավառվող աշտարակը փլուզվում:

16 հարկանի աշտարակը Ասիայի ամենաբարձր փայտե կառույցն էր:

Հրդեհի մարման աշխատանքները 4 ժամ է տևել: Բացի այդ, կրակը ոչնչացրել է երկհարկանի աղոթասրահը: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները