ՌԴ-ում 2018-ին ավտոմեքենաների գների կտրուկ աճ է սպասվում

12:48   11 Դեկտեմբեր 2017    179

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, Ռուսաստանի Արդյունաբերության ու առեւտրի նախարարությունը կառավարությանն առաջարկել է 2018-ին 87-ից 125 տոկոսով բարձրացնել մարդատար մեքենաների մաշվածության վճարները:

Դա կհանգեցնի ավտոմեքենաների գների բարձրացմանը՝ 10-ից 17 տոկոսով:

Մեքենաների վճարները կավելանան՝ կապված դրանց շարժիչի հզորության հետ: Նշվում է, որ գերատեսչության պատրաստած փաստաթուղթն արդեն կառավարությունում է:

Ընդ որում, հայրենական արտադրողներին այդ բարձրացումը ծածուկ կփոխհատուցեն, հիմնական հարվածը կհասնի ներկրողներին: Նորամուծությունը կազդի նաեւ արտասահմանյան կոնցեռնների վրա, որոնք այլ երկրներ են արտահանում Ռուսաստանի գործարաններում հավաքված մեքենայի որոշ մասեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները