Հյուսիսկորեական հաքերները հարձակումներ են գործում բիթքոինի բորսայի վրա․ լրատվամիջոցներ

13:00   11 Դեկտեմբեր 2017    265

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sky News»-ին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաքերների միջոցով հարձակում են գործում կրիպտոարժույթի՝ մասնավորապես բիթքոինի բորսաների վրա։

«Ենթադրում ենք, որ բիթքոինի վրա հարձակումների պատճառը դրա աճող արժեքն է: Մենք կարծում ենք՝ սա է հաքերների համար պատճառ հանդիսացել...

Կրիպտոարժույթը ավելի հեշտ է ստանալ, քան կանխիկ փողը», - ասել է կիբեռանվտանգության ոլորտի հետազոտող Էշլի Շենը:

Իր գործընկերների հետ մեկտեղ Շենը հետեւել է ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ բիթքոինի բորսաների վրա Հյուսիսային Կորեայի հաքերների ենթադրյալ խմբերի հարձակումներին։ Նրա խոսքով՝ հաքերները մտադրվել են տիրանալ կրիպտոարժույթին: Սակայն, փորձագետը հավելել է, որ մինչ այժմ նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Հարավկորեացի վերլուծաբանը, ով ցանկացել է անանուն մնալ, ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի հաքերները հարձակումներ են գործել, որպեսզի կաթվածահար անեն հասարակությունը եւ միայն վերջերս նրանց թիրախը դարձել են անմիջապես ֆինանսները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա   բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները