Մադուրոն նախագահական ընտրություններից հեռացրեց ընդդիմադիր կուսակցություններին

13:04   11 Դեկտեմբեր 2017    256

Ընդդիմադիր կուսակցությունները եւ դրանց առաջնորդները չեն մասնակցի երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են 2018 թվականին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Այս որոշումը, նրա խոսքով՝ կայացրել է Ազգային սահմանադիր ժողովն այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունենրին, եւ դրանք բոյկոտելու կոչ էր անում:

Մադուրոն հայտարարել է, որ հիմնական ընդդիմադր կուսակցությունները՝ «Արդարությունն ամենից վեր է» եւ «Ժողովրդի կամք», «այսօրվանից դադարում են գոյություն ունենալ»:

Արեւմտյան դիտորդները, գնահատելով նախագահի հայտարարությունը, նշում են, որ Մադուրոն ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը եւ առաջիկա ընտրություններում վերացնել վտանգավոր մրցակիցներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   նախագահ   Նիկոլաս-Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները