Կիևում մերկ տղամարդը փորձել է մետրոյի գնացքն առևանգել. VIDEO

13:10   11 Դեկտեմբեր 2017    391

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մետրոյում մերկ տղամարդը վախեցրել է ուղևորներին ու աշխատակիցներին՝ փորձելով առևանգել մետրոյի գնացքը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «lenta.ru»-ին, մետրոյի տարօրինակ ուղևորը զբոսնել է գնացքի դատարկ վագոններով, նրան են հետևել մետրոյի աշխատակիցներն ու ոստիկան: Ինչ-որ պահի ագրեսիվ տղամարդը փորձել է ազատվել այդ «ուղեկցությունից» և նետվել նրանց ուղղությամբ՝ փորձելով գրկախառնվել: Զարմացած ոստիկանն ու մետրոյի աշխատակիցը դուրս են վազել վագոնից:

Ավելի ուշ մերկ տղամարդը փակվել է գնացքի մեքենավարի խցիկում: Ոստիկանն ու մեքենավարը փորձել են բացել խցիկը՝ վագոնի կողմից, սակայն սկզբում դա նրանց չի հաջողվել: Տեսանյութում երևում է, որ ավելի ուշ մեքենավարը կարողացել է բացել խցիկը՝ արտաքին դռան կողմից:

Իրավապահներին հաջողվել է դուրս բերել տղամարդուն ու հանձնել բժիշկներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև  


Վերնագիրի այլ պիտակները