«Հայկազ Բաղմանյանին պետք է հրապարակի մեջտեղում կախաղան հանեն». VIDEO

14:06   14 Դեկտեմբեր 2017    4493

«Հայկազ Բաղմանյանը 2007թ-ին բանակում իր թիկնապահների հետ սպանել է իմ որդուն՝ Տիգրանիս, բայց ինձ պաշտոնապես ներկայացրել են, թե իբրև իմ որդին էլեկտրահարվել է, որդուս գործը կասեցրել էին, որովհետև իբր թե սպանության գործիքն է անհետացել․ անցյալ տարի էլ հանդիպեցինք գլխավոր դատախազի հետ, նա հավատացրեց, թե, անպայման, բացահայտելու է, ամեն ինչ անելու է, բայց նա էլ խաբեբայի մեկն ա։

Հայկազ Բաղմանյանը պետք է ոչ թե միայն պաշտոնանկ արվեր ու ֆսյո, այլ դրան պետք է հրապարակի մեջտեղում կախաղան հանեին, նա բանակում այնպիսի հանցագործություններ է թույլ տվել, որոնց համար պետք է պատասխանատվություն կրի։

Ես մինչև վերջ գնալու եմ, չեմ թողնելու, որպեսզի իմ որդու գործն այսպես կոծկեն ու հեշտ մարսեն, վերջում էլ իմ սև զգեստները նվիրելու եմ էդ Բաղմանյանի կնոջը, որ նա ևս զգա այն ցավը, ինչ այսօր մենք ենք զգում՝ սևազգեստ մայրերս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Որդեկորույս մայրերն այսօր կրկին հավաքվել էին Հայաստանի կառավարության շենքի դիմաց, սակայն այս անգամ ևս կառավարությունից որևէ մեկը չեկավ նրանց հետ հանդիպման։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայկազ-Բաղմանյան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները