Միջազգային տիեզերակայանից Երկիր վերադարձած անձնկազմին դուրս են բերել կապսուլից

16:22   14 Դեկտեմբեր 2017    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին փրկարարները «Սոյուզ ՄՍ-05» տիեզերանավից դուրս են բերել Երկիր վերադարձած տիեզերագնացներին՝ ռուս Սերգեյ Ռյազանսկիին, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռանդոլֆ Բրեզնիկին եւ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց իտալացի Պաոլո Նեսպոլիին:

«Որոնողափրկարարական ծառայության զեկույցի համաձայն, օպերատիվ-տեխնիկական խումբը տարհանել է տիեզերագնացներին կապսուլից: Անձնակազմի ինքնազգացողությունը լավ է»,-նշել են կենտրոնում:

Նշենք, որ տիեզերանավի անձնակազմը Միջազգային տիեզերակայանում անցկացրել է 139 օր: Մինչեւ հաջորդ արշավախմբի ժամանումը Միջազգային տիեզերակայան, այնտեղ աշխատանքը կշարունակեն «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը եւ ՆԱՍԱ-ի աստղագնացներ Վանդե Հայը եւ Ջոզեֆ Ակաբան: «Սոյուզ ՄՍ-07»-ի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 17-ին՝ «Բայկոնուր» տիեզերակայանից:

Նոր անձնակազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Թինգլը եւ Ճապոնական աերոտիեզերական հետազոտությունների գործակալության տիեզերագնաց նորիշիգե Կանաին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ   Սերգեյ-Ռյազանսկի  


Վերնագիրի այլ պիտակները