Մեծ Բրիտանիայում տղամարդու ձեռքին փոխպատվաստվել են ոտքերի մատները. Լուսանկարներ

17:05   14 Դեկտեմբեր 2017    212

Մեծ Բրիտանիայի Թագուհի Վիկտորիայի անվան հիվանդանոցի բժիշկներն առաջին անգամ ոտքի մի քանի մատ են փոխպատվաստել 56-ամյա տղամարդու ձեռքին: Բարեհաջող վիրահատության արդյունքում Ջերեմի Փեյթոնին աջ ձեռքի գործունակությունը մասամբ վերականգնվել է:

Նշվում է, որ նախքան այս՝ 16 տարի առաջ, տղամարդը համարյա ամբողջությամբ զրկվել է մատներից,հայտնում է The Mirror-ը:

Նշվում է, որ արդյունաբերական բլենդերի հետ աշխատելու պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Ջերեմի Փեյթոնը կորցրել էր չորս մատը և բթի կեսը:

Բժիշկները փորձել են կարել կտրված մատներից երկուսը, սակայն նրանց փորձը ձախողվել է: Փեյթոնը համաձայնել է նոր վիրահատություն տանել, որի ընթացքում աջ ոտքի երկու մատը և ձախ ոտքի բութը փոխպատվաստվել են ձեռքի վրա:

Թեև տղամարդու ձեռքի նախկին գործունակությունը լիարժեք չի վերականգնվել, սակայն այժմ նա կարող է զբաղվել տնային գործերով:






Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները