Բրիտանիայի դատարանը WikiLeaks-ը համարել է տեղեկատվության միջոց

17:26   14 Դեկտեմբեր 2017    254

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին Բրիտանիայի դատարանը WikiLeaks կազմակերպությունը ճանաչել է որպես տեղեկատվության միջոց, որը «հրապարակում եւ մեկնաբանում է պաշտոնական նյութերը, որոնք գրաքննության են ենթարկվել»:

«WikiLeaks-ը տեղեկատվության միջոց է, որը հրապարակում եւ մեկնաբանում է պաշտոնական նյութերը, որոնք գրաքննության կամ սահմանափակման են ենթարկվել, ինչպես նաեւ պատերազմին, հետախուզությանը եւ կոռուպցիային վերաբերող նյութերը, որոնք տարբեր հանգամանքներում հայտնվել են իր տրամադրության տակ »,-ասված է դատարանի հայտարարության մեջ:

Բացի այդ, դատարանում նշել են, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարգավիճակի հարցը նույնպես կարեւոր պահ է նրա՝ ԱՄՆ արտահանձնելու հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները