Պորտուգալիայում բռնաբարել են երեխաներին

19:22   14 Դեկտեմբեր 2017    166

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին Պորտուգալիայում կրոնական աղանդի 6 անդամներ երկարատեւ ժամկետով ազատազրկման են դատապարտվել տղաների դեմ սեռական բռնությունների համար, որոնց թվում եղել են իրենց սեփական երեխաները՝ ծիսական արարողություններ կատարելու պատրվակով:

«Երկնային ճշմարտություն» աղանդի 36-ամյա առաջնորդը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել բռնաբարության, մարմնավաճառության խրախուսման, մանկական պոռնոգրաֆիայի եւ այլ հանցագործությունների համար: Նրա կինը եւ չորս այլ տղամարդիկ դատապարտել են 7-ից մինչեւ 19 տարվա ազատազրկման: 2011 եւ 2015 թվականներին հանցագործությունները կատարվել են վարձակալած ֆերմայում:

Մեղադրական կողմը պնդում է, որ պաշտամունքը կեղծ է եղել, նրա ծեսերը երեխաներին վախեցնելու միջոց են եղել:

Տուժածները 5-ից 16 տարեկան են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները