2018 թվականին Վրաստանի բյուջեն կկազմի 4.85 միլիարդ դոլար

17:55   14 Դեկտեմբեր 2017    307

Hayatsk.info-ն հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2018 թվականի պետբյուջեն:

Վրաստանի կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի ծախսել 12.45 միլիարդ լարի կամ 4.85 միլիարդ դոլար: 2017 թվականի համեմատ բյուջեն մեծացել է 390 միլիոն դոլարով:

Ֆինանսավորմամբ առաջին տեղում Առողջապահության նախարարությունն է, որին հատկացումները կավելանան 43.6 միլիոն դոլարով և կկազմեն 1.37 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որին հատկացումները կկազմեն 704 միլիոն դոլար՝ ավելանալով 205 միլիոն դոլարով: Երրորդ տեղում հատկացումների ծավալով Կրթության նախարարությունն է: Վրաստանը հաջորդ տարի կրթության ծախսերը կավելացնի 27 միլիոն դոլարով և կհասցնի 460 միլիոն դոլարի:

Վրաստանի պաշտպանական ծախսերը կավելանան 21 միլիոն դոլարով և կկազմեն 312 միլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները