Փենսը հաջորդ շաբաթ կայցելի Եգիպտոս եւ Իսրայել

20:31   14 Դեկտեմբեր 2017    322

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հաջորդ շաբաթ կայցելի Եգիպտոս եւ Իսրայել, չնայած հանդիպման մերժումներին եւ լարվածությանը, որն առաջացել էր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետեւանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցելությունը սկսվում է դեկտեմբերի 19-ին: Նա կժամանի Կահիրե եւ Երուսաղեմ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխության կապակցությամբ բողոքների եւ դիվանագիտական լարվածության ֆոնին:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել էր հանդիպել Փենսի հետ: Մի օր առաջ նա ասել էր, որ ԱՄՆ-ն այլեւս դերակատարում չունի խաղաղ գործընթացում:

Այցի ընթացքում Փենսը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Փենս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները