Անգլիացի վիրաբույժը իր ստորագրությունն է թողել հիվանդների լյարդին

20:55   14 Դեկտեմբեր 2017    217

Բրիտանացի փոխպատվաստող վիրաբույժ Սայմոն Բեմհոլին Եղիսաբեթ II թագուհու հոսպիտալում աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ նա իր անվան սկզբնատառերն է խարանել հիվանդների դոնորական լյարդի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հոսպիտալում է աշխատել 12 տարի եւ փոխպատվաստման ոլորտում փորձառու մասնագետ էր համարվում: Տուժած հիվանդների ճշգրիտ թիվը պարզվում է: Ինքը վիրաբույժը դատարանում խոստովանել է, որ իր անվան սկզբնատառերը թողել է 2 հիվանդների օրգաններում:

Վիրաբույժները լյարդի արյունահոսությունը դադարեցնելու համար լազերային ճառագայթ են օգտագործում, նաեւ վիրահատության հատվածը նշելու համար: BBC-ն փոխանցում է, որ բժշկի գործողությունները չէին կարող օրգանին վնաս հասցնել, իսկ սարքի աշխատանքի հետքերը սովորաբար անհետանում են որոշակի ժամանակահատվածում: Բայց քանի որ հիվանդներից մեկի լյարդը վնասված էր եւ ի վիճակի չէր նորմալ առողջանալ, դրա վրա վիրաբույժի անվան սկզբնատառերը պահպանվել են:

Դատախազ Տոնի Բեդենոչի խոսքով՝ «սա շատ արտառոց եւ բարդ գործ» է, որի նմանօրինակը քրեական իրավունքում դեռեւս չի եղել:

Բրեմհոլի գործընկերներից մեկի խոսքով՝ «եթե հանգուցյալի ընտանիքը համաձայնվում է նրա օրգանը տրամադրել դրա կարիքն ունեցող հիվանդին, ակներեւաբար նման ծաղրական վերաբերմունքի արժանի չէ»: Սպասվում է, որ վիրաբույժի դատավճիռը կհրապարակվի հունվարի 12-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները