Նիգերիան 1 մլրդ դոլար կհատկացնի «Բոկո Հարամի» դեմ

21:03   14 Դեկտեմբեր 2017    427

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Նիգերիայի նահանգապետերը հավանություն են տվել կառավարությանը արտասահմանյան պահուստների հաշիվներից 1 մլրդ դոլարի հատկացմանը «Բոկո Հարամի» ահաբեկիչների դեմ պայքարի համար:

Էդոյի նահանգապետ Գոդվին Օբասեկի խոսքով՝ նրանք գոհ են ահաբեկիչների դեմ պայքարում կառավարության ձեռքբերումներից: Նա նշել է, որ այս պատերազմն ավարտելու համար կառավարությանը կհատկացվի 1 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա   «Բոկո-Հարամ»  


Վերնագիրի այլ պիտակները