ԱՄՆ-ն Թաիլանդին կոչ է արել Հս. Կորեայի վրա ճնշումն ուժեղացնել

21:16   14 Դեկտեմբեր 2017    298

ԱՄՆ-ն Թաիլանդին կոչ է արել հրաժարվել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական եւ առեւտրային կապերից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, այս մասին Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոզեֆ Յունի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թաիլանդի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վանլոպ Ռուգզանան:

«ԱՄՆ-ն խնդրել է Թաիլանդին Հյուսիսային Կորեայի վրա ճնշումն ուժեղացնել, ավելի շատ առեւտրային եւ դիվանագիտական ճնշում գործադրել», - ասել է Վանլոպը: Նա ընդգծել է, որ Բանգկոկն արդեն զգալիորեն նվազեցրել է Պեկինի հետ առեւտրի ծավալը` մոտավորապես տարեկան մինչեւ 1,5 մլն դոլարով եւ կկրճատի Հյուսիսային Կորեայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թաիլանդ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները