ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն նոր փաստաթուղթ կստորագրեն

22:21   14 Դեկտեմբեր 2017    169

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության մասին նոր փաստաթուղթը կստորագրվի Բրյուսելում 2018 թվականի հուլիսին՝ բլոկի գագաթնաժողովի ժամանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ով ԵՄ գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է եվրոպական պաշտպանության հարցի քննարկմանը։

«Մենք Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ մտադիր ենք ստորագրել ԵՄ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության մասին նոր փաստաթուղթը Բրյուսելի գագաթնաժողովում»,-ասել է նա։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն արդեն զարգացնում են 70 համատեղ նախագծեր, որոնք վերաբերվում են հակաահաբեկչությանը, կիբերնետիկ և հիբրիդային սպառնալիքների դիմակայությանը, ինչպես նաև միգրացիայի վերահսկմանն ու ծովում համագործակցությանը։

Պատմության մեջ առաջին հռչակագիրը, որը սկիզբ է դրել երկու կազմակերպությունների ռազմական համագործակցությանը, ստորագրվել է 2016 թվականի հուլիսի 8-9-ը՝ Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները