Ֆրանսիայի դեռահասները չկարողանան գրանցվել Facebook-ում

09:00   15 Դեկտեմբեր 2017    298

Ֆրանսիայում ապրող 16 տարեկանից ցածր բոլոր դեռահասները, ովքեր Facebook սոցիալական ցանցում ցանկանում են էջ ունենալ, շուտով հնարավոր է իրենց ծնողներից հատուկ թույլտվություն պետք է ստանան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան օրենքն արդեն հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից, եւ այժմ այն պետք է խորհրդարանը քննի:

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի խոսքով, եթե այս կանոնը ուժի մեջ մտնի, Facebook-ում գրանցվելու ժամանակ երիտասարդները պետք է նշեն, որ իրենց ծնողները դրա համար թույլտվություն են տվել:

Հարկ է նշել, որ այս կանոնը մի շարք հարցեր է առաջացնում: Ոչինչ չի խանգարի դեռահասներին առանց ծնողների թույլտվության նշում կատարել կամ նշել, որ իրենք 16 տարեկանից բարձր են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները