Թրամփը հրապարակել է ամուսնու առաջին սուրբծննդյան լուսանկարը

09:01   15 Դեկտեմբեր 2017    297

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է շնորհավորանք՝ առաջիկա Սուրբ Ծննդի առիթով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախագահի կինը կցել է նաև որպես պետության ղեկավար Թրամփի առաջին սուրբծննդյան լուսանկարը։ Ամուսինները ձեռք-ձեռքի տված լուսանկարվել են Սպիտակ տան զարդարված միջանցքում։

«Սուրբծննդյան շնորհավորանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և ԱՄՆ առաջին տիկին Մելանյայից»,-գրված է լուսանկարի ներքո։

Ավելի վաղ ԱՄՆ 45-րդ նախագահի կինն ասել էր, որ մեծ ուշադրություն է դարձրել առաջիկա տոների առիթով Սպիտակ տան զարդարմանը և անձամբ դիմավորել 6 մետրանոց եղևնին։ Մելանյայի խոսքով՝ ինքը տոներին կցանկանար ընտանիքով ուղևորվել անմարդաբնակ կղզի, սակայն Թրամփի ընտանիքը Սուրբ Ծնունդը կդիմավորի տոնական ընթրիքի շուրջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները