ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն միասին ավելի ուժեղ կլինեն. Սթոլթենբերգ

09:21   15 Դեկտեմբեր 2017    269

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է դաշինքի և ԵՄ-ի ավելի ակտիվ համագործակցությունը՝ նշելով, որ իրենք ավելի ուժեղ կլինեն միասին: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում «Միասին մենք ավելի ուժեղ ենք» եվրոպացի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԵՄ նախաձեռնությունների շրջանակներում մշակված հնարավորությունները և ուժերը պետք է հասանելի լինեն նաև ՆԱՏՕ-ին, որովհետև մենք ուժերի միայն մի շարք ունենք»,- ասել է Սթոլթենբերգը:

Նա նշել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի փոխի ՆԱՏՕ-ի հետ դրա հարաբերությունները:

ԵՄ ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Բրյուսելում դեկտեմբերի 14-15-ին: Հանդիպման հիմնական թեմաներն են՝ Brexit-ի, միգրացիայի և պաշտպանության հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները