ԵՄ ղեկավարները ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգել են

09:40   15 Դեկտեմբեր 2017    299

Եվրամիության երկրների ղեկավարները որոշել են ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել մինչեւ 2018 թվականի կեսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Սահմանափակումները վերաբերում են էներգետիկայի, պաշտպանության եւ ֆինանսական ոլորտներին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ Մինսկի համաձայնագրերը, որոնց կատարումը նրանք բազմիցս անվանել են պատժամիջոցների վերացման պայման, դեռեւս չեն իրականացվել, եւ այդ պատճառով սահմանափակող միջոցները կգործեն եւս վեց ամիս:

Պատժամիջոցները վերջին անգամ երկարաձգվել են 2017 թվականի հունիսին, նրանց ժամկետը պետք է 2018 թվականի հունվարին ավարտվեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները