ԱՄՆ-ում թռչող սպորտքար կստեղծվի- Լուսանկարներ

09:48   15 Դեկտեմբեր 2017    263

ԱՄՆ-ում տեղակայված Samson Motors ընկերությունը հայտնել է թռչող սպորտքարի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպորտքարը երեք անիվ կունենա և կկարողանա մինչև 320 կիլոմետր արագություն զարգացնել օդում:

Նշվում է, որ Switchblade կոչվող թռչող սպորտքարի արժեքը կլինի մոտ 120 հազար դոլար: Samson Motors-ի ներկայացուցիչները պատմել են, որ նորույթը պատրաստ կլինի 2018 թվականի գարնանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ սպորտքարը նախատեսված է երկու մարդու՝ վարորդի և ուղևորի համար: Թռիչքի համար մեխանիզմի մեջ նախատեսվում է բացվող թևեր տեղադրել:

Ի տարբերություն մյուս կոնցեպտների՝ այս փոխադրամիջոցը կկարողանա թռչել միայն օդանավակայաններից:









Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները