Հայաստանում զորամասից սննդամթերք է հափշտակել

09:52   15 Դեկտեմբեր 2017    328

Հայաստանի բանակից շուրջ 200 հազար դրամի սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող N զորամասի պարենային պահեստի պետ Բարսեղ Մ.-ն տուգանվեց 550 հազար դրամով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ մեղադրանքի՝ ենթասպան իր քրոջ որդու մեքենայով մայիսի 27-ին կեսգիշերն անց զորամասի պարենային պահեստից ապօրինի դուրս է բերել 207 հազար դրամի 60 կգ տավարի միս, 30 շիշ ձեթ, 80 հատ մսի պահածո և 6 հատ տոմատի մածուկ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղը ցուցմունք է տվել, որ նշված սննդամթերքն իր մոտ կուտակվել էր եւ դրա մասին ոչ ոքի չէր զեկուցել:

Դեպքի օրը գնացել էր զորամասը, ավելացած սննդամթերքը դրել մեքենայի մեջ եւ բերել տուն: Ենթասպան պատմել է, որ այդ քայլին գնացել է՝ ընտանեկան ծանր վիճակից ելնելով, երեխաների գոյությունը պաշտպանելու համար. ապրում է շատ ծանր պայմաններում, տան միակ աշխատող ուժն է, ունի ծեր մայր և երեք անչափահաս երեխա: Բարսեղը նշել է, որ արարքի համար զղջում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները