ԱՄՆ-ն անմիջական դիվանագիտություն պետք է սկսի Հս. Կորեայի հետ․ դիվանագետ

10:51   15 Դեկտեմբեր 2017    313

Պատժամիջոցների հետ մեկտեղ ԱՄՆ-ը պետք է անմիջական դիվանագիտություն սկսի Հյուսիսային Կորեայի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ժոզեֆ Յունը։

«Մենք պետք է անմիջական դիվանագիտություն վարենք, բայց նաեւ պատժամիջոցներ կիրառենք: Սա ճնշման եւ մասնակցության վրա հիմնված մեր քաղաքականությունն է »,-Բանգոկում լրագրողներին ասել է Ջոզեֆ Յունը:

Ավելի վաղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր առանց նախապայմանների Հյուսիսային Կորեայի հետ անմիջական բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Սակայն, Սպիտակ տունն հայտարարել է, որ մինչեւ Հյուսիսային Կորեան չվերանայի իր վարքագիծը բանակցություններ չեն կարող վարվել։

Այս շաբաթ Յունն այցելել է Ճապոնիա եւ Թաիլանդ՝ վերջին բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Հյուսիսային Կորեայիի ճնշման ուղիները քննարկելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները