Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գաղտնի քննարկում են

11:04   15 Դեկտեմբեր 2017    308

Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին գտնվում է Մինսկում և այնտեղ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան արտահանձնման հարցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Վրաստանի ՊԱԾ-ը հաստատել է Գոմելաուրիի այցը Մինսկ, սակայն նշել, որ պաշտոնյան Բելառուսում է «պաշտոնական այցով», որի ընթացքում պետք է նաև ստորագրվի Վրաստանի ու Բելառուսի հատուկ ծառայությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման ու պաշտպանության մասին համաձայնագիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան   Ուկրաինա   Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները