Երկրի ուղեծրի վրա կարող է մոդուլ-հյուրանոց բացվել զբոսաշրջիկների համար

11:12   15 Դեկտեմբեր 2017    333

Ռուսական «Էներգիա» հիթիռատիեզերական կորպորացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Սոլնցևը հայտարարել է, որ Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) մի հատվածում կստեղծվի հատուկ զբոսաշրջային մոդուլ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն նախատեսված է լինելու 4-6 մարդու համար և ունենալու է առանձին խցիկներ, 2 զուգարան, դեպի Երկիր բացվող տեսարաններով շատ մեծ պատուհաններ և, առհասարակ, տիեզերքում գտնվելը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար այլ պայմաններ:

Սոլնցևը մանրամասնել է, որ Երկրի ուղեծրի վրա բացվելիք զբոսաշրջային մոդուլ-հյուրանոցի կառուցումը ծախսատար նախագիծ է, սական եթե «Էներգիա»-ին հաջողվի ամեն տարի 6-ական զբոսաշրջիկ տիեզերք ուղարկել, ապա 7 տարվա ընթացքում ծախսած ամբողջ գումարը հետ կգա:

Նմանատիպ մոդուլի պատրաստման ֆինանսավորումը կարող է իրականացվել մեկ կամ մի քանի ներդրողի միջոցով:

Ըստ նախնական նախագծի՝ զբոսաշրջիկները տիեզերքում կանցկացնեն 1-2 շաբաթ: Նրանք տիեզերք կթռչեն ռուսական «Սոյուզ» տիեզերանավերով, որոնք տարեկան 4 անգամ ՄՏԿ են տանում ու այնտեղից Երկիր վերադարձնում տիեզերագնացների միջազգային թիմերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները