NASA-ին հաջողվել է Կեպլեր-90 աստղի համակարգում նոր մոլորակ գտնել- VIDEO

20:36   13 Հունվար 2018    328

NASA-ի հետազոտողներին հաջողվել է նոր մոլորակ գտնել Կեպլեր-90 աստղի համակարգում: Հայտնագործությունը կատարվել է նեյրոնային ցանցի կիրառման միջոցով, որը վերլուծել է «Կեպլեր» տիեզերական աստղադիտակից ստացված տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ համոզված էին, որ Կեպլեր-90 աստղի շուրջը 7 մոլորակ է պտտվում: Ութերորդ արբանյակի հայտնաբերմամբ աստղային այս համակարգն առաջինն է դարձել, որ մոլորակների թվով համեմատվում է Արեգակնային համակարգի հետ:

Կեպլեր-90-ի շուրջը պտտվող բոլոր մոլորակները աստղին ավելի մոտ են գտնվում, քան Երկիրը: Նոր մոլորակը, որն անվանել են Kepler-90i, ուղեծրով մեկ շրջապտույտը կատարում է 14,4 երկրային օրում: Կեպլեր-90-ին այդքան մոտ հեռավորության պատճառով մոլորակի մակերեւույթին միջին ջերմաստիճանը կազմում է Ցելսիուսի մոտ 426 աստիճան: Մոլորակի չափերը 30 տոկոսով գերազանցում են Երկրի չափերին: Կեպլեր-90 համակարգը գտնվում է Արեգակից 2,5 հազար լուսատարի հեռավորությամբ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   NASA  


Վերնագիրի այլ պիտակները