Թրամփի շրջապատը փորձել է համոզել

11:41   15 Դեկտեմբեր 2017    302

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «WP»-ին, 2017 թվականի հունվարին ԱՄՆ-ի ապագա նախագահ Դոնալդ Թրամփին փորձել են համոզել ճանաչելու ընտրություններում ՌԴ-ի միջամտությունը։

Այդ հարցում ջանք են ներդրել Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները և Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռայնս Պրիբասը։

Նրանք ասել են, որ ռուս ցանցահենների գործողությունների մասին հետախուզական տվյալների ճանաչումը վնաս չի հասցնի Թրամփի ընտրական հաղթանակին։

Թրամփի շրջապատի մարդիկ ձգտել են ռուսական միջամտության ճանաչման հասնել Թրամփի երդմնակալությունից մի քանի օր առաջ։

Նրանք դա անվանել են միակ միջոց՝ հետևում թողնելով այդ խնդիրն ու ստանալու ազատություն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի բարելավման նպատակին հասնելու համար, գրում է պարբերականը։

Trump Tower-ում կայացած հանդիպման անանուն մասնակիցներից մեկի խոսքով՝ Թրամփն ասել է, որ հետախուզությանը չի կարելի վստահել, իսկ ընտրություններում հաղթանակն իր համար ապահովել է նախընտրական ծրագիրն ու խարիզման, այլ ոչ թե կողմնակի օգնությունը։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ Սպիտակ տանը գործում է այդ թեմայի քննարկման ոչ պաշտոնական արգելք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները