ԵՄ առաջնորդները միգրացիոն հարցում համաձայնության չեն եկել

11:52   15 Դեկտեմբեր 2017    259

Բրյուսելում անցկացված Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները միգրացիոն քաղաքականության քննարկման ժամանակ չեն կարողացել առաջընթացի հասնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նա ընդգծել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներին «հստակ խնդիր» է առաջադրված՝ մինչեւ 2018-ի հունիս շարունակել այս խնդրի լուծման աշխատանքները:

Անգելա Մերկելը միաժամանակ հայտնել է ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության գործում որոշակի առաջընթացի մասին, մասնավորապես՝ Թուրքիայի հետ համաձայնագրի եւ Լիբիայի հետ համագործակցության շնորհիվ: Սակայն, նրա խոսքով, այս գործում «ներքին համերաշխության» անհրաժեշտություն կա:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ դժգոհ է այն բանի «պարզ արձանագրմամբ», որ միգրացիոն խնդրի լուծման մինչեւ հիմա գոյություն ունեցող տարբերակները չեն աշխատել:

Եվրամիության 28 երկրները արդեն մի քանի տարի է՝ չեն կարողանում համաձայնության գալ փախստականների խնդիրներին վերաբերող մի շարք հարցերում: Վեճերն առաջին հերթին վերաբերում են հարցին, թե նոր միգրացիոն ճգնաժամի դեպքում ինչպես օգնեն երկրներին, որոնք կընդունեն փախստականների հիմնական զանգվածին:

Եվրահանձնաժողովը եւ մի քանի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, կողմ են տեղաբաշխման այն տարբերակին, որով կնախատեսվեր փախստականներին ընդունելու պարտավորություն, համենայնդեպս՝ նրանց հոսքի կտրուկ ավելացման դեպքում: Սակայն Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխիան այս հարցում հարկադրանքի ցանկացած ձեւ մերժում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները